Հատված հեքիաթից:


«Ժամանակին մի ծեր կին կար և ապրում էր խաղաղ մի գյուղում՝ ընդարձակ գետի   մոտ: Գետը հոսում էր դեպի խիտ անտառի եզրագծի մոտ գտնվող մեծ այն լիճը, որից վերև լեռն էր շողում իր ողջ հմայքով: Նրա կյանքն անցնում էր խոտաբույսեր հավաքելով ու բոլորին օգնելով, ով որ գալիս էր իր համեստ խրճիթը:

Վաղ մի առավոտ, երբ նա սովորականի պես խոտաբույսեր էր հավաքում, հանկարծ լսեց ծիծաղի ձայն: Նայեց  շուրջբոլորը, բայց   ոչ մեկի չնկատեց: Ծիծաղը զանգակի թեթև զնգոց էր հիշեցնում: Հանկարծ այդ զնգոցին միախառնվեց  փափուկ ու սիրառատ մեկ այլ ձայն: Շրջվեց դեպի ձայնը: Զարմանքով նկատեց, որ իր հետ խոսում է ճերմակ, շողշողացող մի կեչի: Ծառը նախկինում չէր խոսել երբեք:

‹Իջի՛ր գետի այն ուղղությամբ, որտեղից փայլում է Արևը, և կտեսնես:›

Ծեր կինը վերցրեց իր զամբյուղը՝ լցված կիսով չափ խոտաբույսերով, ու  քայլեց ծառերի, թփերի միջով, ծաղկաշատ մարգագետնով իջավ դեպի գետը:

Այնտեղ՝ գետի վրա, տասներկու մեծ ջրաշուշանների շրջանակում,   օրորոց տեսավ, որի մեջ պառկած էր մի մանուկ, զվարթ հայացքը երկնքին՝  երջանիկ ժպտում էր Արևին: Օրորոցի գլխին  ճերմակ մի աղավնի հայտնվեց, հետո անշարժացավ օդում ու թռավ: Անտառից նորից հնչեց  սլացիկ կեչու ձայնը. ‹Այս մանկանը քեզ են ուղարկել: Տա՛ր նրան քո տուն ու պահի՛ր քո սրտում, որպես քո երեխայի:›

Ծեր կինը ջուրը մտավ, զգուշորեն վերցրեց երեխային օրորոցից ու դրեց իր զամբյուղում՝ անուշահոտ խոտաբույսերից հարդարված անկողնում: Հետո անտառի միջով երեխայի հետ ճանապարհ ընկավ դեպի իր  հարմարավետ հյուղակը:»






Գիրքը ՊԱՏՎԻՐԵԼՈՒ

ՍԵՂՄԵՔ ՊԱՏԿԵՐԻ ՎՐԱ





Էլեկտրոնային գիրքը պատվիրելու համար

ՍԵՂՄԵՔ ՊԱՏԿԵՐԻ ՎՐԱ





ՀԵՔԻԱԹԻ ԱՈՒԴԻՈՁԱՅՆԱԳՐՈՒՄ (աուդիո նմուշ)

ՀԱՅԵՐԵՆ


Աուդիո նմուշը ԼՍԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ՍԵՂՄԵՔ ՊԱՏԿԵՐԻ ՎՐԱ






Ֆիլմի ՆՄԻՆ youtube-ում ՀԵՔԻԱԹԻՑ

ՀԱՅԵՐԵՆ


Տեսանյութի նմուշը ԴԻՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ՍԵՂՄԵՔ ՊԱՏԿԵՐԻ ՎՐԱ







© Ad novam cogitandi


E: auteur@xn--pierrealiz-k7a.ch